Հրատապ թեմա Հայաստանում
Պարունակ Զելվեյան: Ձմռան թմբիրից հետո...
Ձմռան թմբիրից հետո օրգանիզմն արթանում է ու չի հասցնում ադապտացվել եղանակային փոփոխություններին: Եղանակի կտրուկ փոփոխություն, գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխություններ, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ` սրանք այն հիմնական կոմպոնենտներն են, որոնք ազդում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա գարնան առաջին ամսվա ընթացքում: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
Նա նաև ասաց, որ գարունը զարթոնք է, ձմռան թմբիրից հետո օրգանիզմն արթանում է ու որոշակի պայմաններում, դեռևս չհասցնելով ադապտացվել, կարող է ունենալ որոշակի բարդություններ ախտաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց վրա:
Բժիշկի խոսքով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չափահաս երևանցիների 30 տոկոսը` 250-300 հազար, հիպերտոնիկ հիվանդ է: Նրանցից ընդամենը 7 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Սրտաբանն ուրախալի համարեց այն փաստը, որ վերջին տարիներին նկատվում է արդյունավետ բուժման դիմող հիվանդների քանակի աճ, բայց հիվանդության տարածման աճ չի նկատում, թեև հիվանդությունը երիտասարդացել է:
«Առաջ երիտասարդները չէին դիմում բժշկի, իսկ այժմ ավելի հաճախ են դիմում: Քանի որ դիմելիությունը աճել է, հայտնաբերելիությունը ևս բարձրացել է»,- ասաց մասնագետը` ընդգծելով, որ չի կարելի ակնկալել առողջ հասարակություն, որտեղ գերիշխող մասը օգտագործում է ծխախոտ, նաև` նստակյաց կյանք է հիմնականում վարում` չծախսելով սննդից ստացած էներգիան. «Ցանկացած ախտաբանական վիճակ բնությունից հեռանալու արդյունք է»: Բժիշկը նաև ասաց, որ ախտաբանական վիճակներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել աղի, քաղցրի օգտագործումը, ճարպոտ սնունդը:
Պարունակ Զելվեյանը խորհուրդ տվեց յուրաքանչյուր գանգատին ուշադրություն դարձնել ու դիմել բժշկի: Ընդհանրապես, ըստ սրտաբանի, հիվանդություններից զերծ մնալու համար պետք է առողջ ապրելակերպ վարել:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն